Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

ՀՀ ԱՆ. Շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են

ՀՀ ԱՆ. Շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հերթական անգամ այցելեց Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն: Կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանի, նախարարության Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Նելսոն Զուլոյանի ուղեկցությամբ նախարարը ծանոթացավ ավարտական փուլում գտնվող շինարարական աշխատանքների ընթացքին:

Արմեն Մուրադյանը կարևորեց տեխնիկական և կազմակերպչական հարցերի շուտափույթ լուծումը և շինարարական աշխատանքերը նախատեսված ժամկետներում իրականացումը: Այցի ընթացքում նախարարը տվեց մի շարք հանձնարարականեր: Մասնավորապես` ուժեղացնել հսկողությունն աշխատանքների պատշաճ որակի ապահովման և ժամկետների պահպանման նկատմամբ:

ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արդիականացման և Ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի ու ցողունային բջիջների լաբորատորիայի ստեղծման աշխատանքներն իրականացվում են «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակներում: Երկհարկանի ախտորոշիչ մասնաշենքի տեղում կառուցված եռահարկ նոր մասնաշենքում կտեղակայվի միջազգային չափանիշներին համապատասխանող տարածաշրջանային նշանակություն ունեցող ցողունային բջիջների հավաքագրման, մշակման և պահպանման լաբորատորիան, որը կբավարարի ISO և GMP չափորոշիչներին: Ներկայում ընթանում են մասնաշենքերի ներքին հարդարման, ինժեներական ենթակառուցվածքների տեղադրման և արտաքին ջերմամեկուսացման ու երեսպատման աշխատանքները: Արդեն իսկ իրականացվել է շինարարական աշխատանքների ավելի քան 75%-ը: Կենտրոնի կողմից մատուցվող ծառայություններն առավել ամբողջական դարձնելու նպատակով ծրագրով նախատեսված է նաև բժշկական անձնակազմի կրթում` միջազգային և տեղի մասնագետների կողմից, ինչպես նաև բուժման ուղեցույցերի մշակում: Ընդգծենք, որ ՀՀ-ում արյունաբանական և ուռուցքաբանական բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման նպատակով` միջազգային չափանիշներին համապատասխանող ենթակառուցվածքների ստեղծումը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ